GAFRI-ն, ստեղծելով իր բացառիկ ոճը, որպես բրենդային ընկերություն` սկսել է գործել 2009 թ.: GAFRI-ն այն եզակի ոսկերչական ընկերություններից մեկն է հայկական շուկայում, որը շատ արագ ու դինամիկ զարգացում է գրանցում՝ հաճախորդներին ներկայացնելով ինքնատիպ զարդեր: Այս ապրանքանիշի ներքո թողարկվում են տղամարդկանց, կանանց ու երեխաների համար նախատեսված տարբեր զարդեր ու աքսեսուարներ: GAFRI-ի արտադրանքը ոճական նրբաճաշակության և օգտագործվող բարձրակարգ նյութերի համադրություն է: Ընկերությունն առանձնանում է հայկականության շունչն իր արտադրանքում կարևորելու յուրահատկությամբ՝ զարդերի դիզայնում գործածելով հայկական զարդանախշեր: Ներկայացված տեսականուց բացի ընկերության դիզայն ստուդիայում կատարվում է անհատական պատվերների ընդունում: Պատվիրատուին հնարավորություն է տրվում նախապես տեսնել զարդի էսքիզը և համակարգչային ֆորմատով վերջին արտադրության 3D մեքենայով պատրաստված մոդելը: Ժամանակակից լազերային սարքի միջոցով կատարվում է փորագրություն (նկար, գրություն): Ծանոթանալով իրենց ապրանքանիշը նախընտրողների ակնկալիքներին՝ ընկերության դիզայներներն անում են ամեն ինչ, որպեսզի յուրահատուկ ու անսովոր լուծումների ներդաշնակությամբ հիացնեն հաճախորդներին: Ընկերության արտադրանքը ներկայացվել է բազմաթիվ, այդ թվում` Իտալիայում կայացած «VICENZAORO» ցուցահանդեսին` արժանանալով մի շարք դիպլոմների ու պատվոգրերի: GAFRI-ի յուրաքանչյուր արտադրանք անցնում է պետական հարգորոշում և հարգադրոշմվում է: Ինչպես նաև` գնելով ցանկացած զարդ` հաճախորդը ստանում է վկայական: GAFRI ընկերությունը մշտապես համալրում է իր տեսականին՝ հարստացնելով նորանոր ձևերով ու նախշերով պատրաստած զարդերով, որոնք նախատեսված են այն մարդկանց համար, ովքեր գիտեն, թե ինչ են ցանկանում: